Ինչու՞ է անհրաժեշտ համագործակցել սերվիսի հետ:
2003 թվականին հիմնադրվել է սերվիսը՝ ուղղված վարորդների և ուղևորների հարաբերությունների լավացմանը: Գործնականում դա նշանակում է, որ մենք կողմնորոշվում ենք օգտատերերի շահերով: Հիմնվելով սեփական որոշումների վրա և վերլուծելով փոխադրումների շուկան, առաջարկում ենք աշխատանքի լավագույն պայմանները: Մենք գնահատում ենք վարորդների աշխատանքը և զարգացնում են սերվիսը՝ նրանց շահերից ելնելով:
Ինչպե՞ս սկսել վաստակել:
Անհրաժեշտ է ավտոմեքենա սարքին վիճակում և սմարթֆոն ինտերնետ հասանելիությամբ: Մի քանի րոպեում կարելի լրացնել հարցաթերթը կայքում, իսկ եթե առաջացել են հարցեր, գրել ադմինիստրացիային` «Կոնտակտներ» բաժնում:
Որո՞նք են համագործակցության պայմանները:
Մենք ողջունում ենք ճանապարհային երթևեկության օրենքների և կանոնների պահպանումը: Խորհուրդ ենք տալիս պահպանել ավտոմեքենան սարքին վիճակում, հետևել մաքրությանը սալոնում և ժամանակին լիցքավորել: Անհրաժեշտ է լինել քաղաքավարի, լինել բարեխիղճ, իմանալ կոնֆլիկտային իրավիճակներում դրսևորվել: Դրանցից որոշները կարելի է կանխել: Օրինակ, լավ կլինի միշտ ունենալ մանր և երթի վերջում հիշեցնել ուղևորներին ապրանքներ չմոռանալու մասին: Շատ իրավիճակներին պետք մոտենալ պատրաստված:
Ո՞ր հավելվածից են օգտվում վարորդները:
Հավելվածը կոչվում է Taxsee Driver և հասանելի է Google Play-ում և App Store-ում: Android-ի վրա այն ներբեռնել են արդեն ավելի քան 3 միլիոն անգամ: Taxsee Driver-ը հնարավոր է գտնել անվանումով որոնման միջոցով:
Ինչպե՞ս ստանալ պատվերներ:
Բոլոր պատվերները տեսանելի են հավելվածում ընդհանուր ցուցակում, որը բաժանված է կատեգորիաների: Կարելի է առանձին նայել քաղաքային և միջքաղաքային պատվերները: Կարելի է ընտրել մոտակա կամ հստակ նշված ժամով նախնական պատվերը: Ցուցակում առկա պատվերների համար անհրաժեշտ է ուղարկել հայտ: Բացի այդ, հարմար է օգտվել ավտոնշանակումից: Այդ դեպքում պարտադիր չէ նայել մեծ ցուցակը, բավարար է ընդունել պատվերը, որը կառաջարկվի սահմանված պայմաններին համապատասխան:
Հնարավո՞ր է կատարել պատվերներ հարմար ժամանակ։
Այո: Ինչ-որ մեկին հարմար է պատվերներ կատարել պիկ-ժամերին, մյուսին՝ գիշերը: Կարելի է կատարել միայն մեկ երթ աշխատանքից տուն ճանապարհին կամ պարզապես տվյալ պահի ուղերթին համապատասխան: Ծրագրեք վաստակը և հանգիստը ինքնուրույն: Հանգստանալը ևս կարևոր է անձնական անվտանգության և ծառայության որակի պահպանման համար:
Ինչպե՞ս են ձևավորվում պատվերների գները:
Երթի գինը բաղկացած է շատ պարամետրներից՝ վառելիքի գին, վերանորոգման, մեքենայի ապահովագրության և պահպանման ծախսեր: Բացի այդ, այն հաշվի է առնում պահանջարկն ու առաջարկը, մրցակցությունը, փոխադրողների սակագները յուրաքանչյուր քաղաքում: Սերվիսն ուղղված է հավասարակշռություն պահպանելու գործընթացի բոլոր մասնակիցների շահերի համար:
Ինչպե՞ս բարձրացնել եկամուտը:
Վաստակեք, որբ փողոցում վատ եղանակ է, երբ վրա են հասնում տոնական օրերը: Առավոտյան և երեկոյան պիկ-ժամերը նույնպես եկամտի ավելացման հիմքում են ընկած. մարդիկ մեքենա են ցանկանում ճիշտ ժամանակին և որպես շնորհակալություն թողնում են թեյավճար: Մատուցեք որակյալ ծառայություն, ստացեք դրական գնահատականներ և կլինեք առաջատարներից պատվերների բաշխման ընթացքում: Պատվերներ ստանալիս նախապատվություն ունեն այն վարորդները, որոնք իրենց ավտոմեքենայի վրա փակցրել են սերվիսի գովազդը:
Ինչպե՞ս ճշտել պատվերի միջնորդավճարը։
Միջնորդավճարի չափը կախված է տարածաշրջանից, ծառայության կոնկրետ ստորաբաժանումներով անցկացվող գովազդային ակցիաներից և համագործակցության պայմաններից։ Պայմանները կատարելիս կարելի է ստանալ նվազագույն տոկոս։ Միջնորդավճարի տոկոսի ձևավորման վրա ազդող ակցիաների ու պարամետրերի վերաբերյալ տեղեկությունը ճշտեք վարորդների համար
Taxsee Driver հավելվածում կամ
https://taximaxim.com/ կայքի «Կոնտակտներ» բաժնի «Գրել ադմինիստրացիային» հետադարձ կապի ձևի միջոցով։